Միայն խելագարը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի. Բագրատյան
Միայն խելագարը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի,- այսօր Ազգային ժողովում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա հարց բարձրացրեց, թե ով է ասել, ոչ էլեկտրաէներգիան պետք է արտադրենք և արտահանենք Վրաստան:
« Երկրորդը հարցը էլեկտրաէներգիայի գնի էլաստիկությունն է: էլեկտրաէներգիայի գին-էլաստիկություն հարաբերությունը մեկից բարձր է: Սա նշանակում է, որ եթե մեկ տոկոսով բարձրացնում եք էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մեկ տոկոսով նվազում է օգտագործումը: Այստեղից էլ տուժում են ՀԷՑ-երը եւ ահա այդ պատճառով 250 մլն ԱՄՆ դոլարի պարտքեր ունեն»:
Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին տվյալներով ունենք ՀՆԱ-ի աճ՝ 2,5%, էլեկտրաէներգիայի սպառման իջեցում` 12,5%, այս պայմաններում միայն խելագարը կբարձրացնի էլեկտրաէներգիայի գինը:
