Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին 3 մեդալ՝ 1 ոսկե և 2 բրոնզե։
55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Տիգրան Մինասյանը։ Տիգրանը, տոնելով երկու հաղթանակ, հասել է եզրափակիչ, որտեղ 8։0 հաշվով հաղթեց իտալացի Ջիովանի Ֆրենիին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
Մեր մյուս ներկայացուցիչները՝ 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճեցին բրոնզե մեդալներ։