Մինսկ-2019. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով։ Նա 2։1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռևազ Նադարեշվիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 1/4 եզրափակչում Արթուրի մրցակիցն Ավստրիան ներկայացնող Դանիել Գասլն է։