Մինսկ-2019․ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում 1։5 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին։ Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Մաքսիմը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։