1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն եւ ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը: «Զվեզդա»-ի, այսպես ասած, վերլուծականը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով «զուգահեռ» էր տանում Ուկրաինայի հետ, միաժամանակ նաեւ անդրադառնում Գարեգին Նժդեհին, նրա արձանի տեղադրմանը՝ ներկայացնելով դա որպես ֆաշիզմին աջակցողին, այսպես ասած, պատվում եւ վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, որը կռվել է ֆաշիզմի դեմ: Այդ սլաքով էլ, այսպես ասած, «կասկածելիի» կնիք է դրվում ՀՀԿ-ի վրա, առնվազն դրա որոշ ներկայացուցիչների:

«Զվեզդա»-ի անդրադարձը իսկապես հետաքրքիր շերտեր է պարունակում եւ արժանի է ուշադրության հատկապես մի քանի պատճառով: Նախ՝ խոսքը վերաբերում է մի հեռուստաալիքի, որի հաղորդավարուհին ՌԴ իշխող կուսակցության, այսպես ասած, ոչ շարքային անդամ է: Տվյալ հեռուստաալիքի սեփականատերն էլ ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Բացի այդ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այսպես ասած, հակառուսական եւ գրեթե «ֆաշիստական» Հայաստանի ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ է ներկայացվում, այսպես ասած, հակաարեւմտյան հաղորդման միջակայքում:

Իրականում ակնհայտ է, որ ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ ՌԴ-ի դեմ, այլ լիովին հակառակը՝ այդօրինակ հաղորդումներն են ոչ բարեկամական եւ ոչ դաշնակցային քայլ Հայաստանի դեմ: Ընդ որում, հերթական քայլը, որը միգուցե իր անմիջական սպառնալիքի տեսանկյունից հավասարազոր չէ Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի մահաբեր սպառազինության վաճառքին, բայց ոչ պակաս աջակցություն է Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստանի եվրաինտեգրացիան հակառուսականության ներքո ներկայացնող հեռուստաալիքը որեւէ անգամ չի անդրադարձել Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի եւ Հայաստանի համար դրա, մեղմ ասած, ռիսկերի խնդրին՝ իր սեփականատեր գերատեսչությանը հորդորելով չանել այդպիսի քայլեր դաշնակից Հայաստանի դեմ:

Այս ամենը, սակայն, արդեն թերեւս չունի թե՛ Հայաստանի հանրության, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության համար ավելորդ, լրացուցիչ բացատրության եւ մեկնաբանության կարիք: Այս ամենը եւս մեկ անգամ ակնհայտ է դարձնում այն, որ այդ հարաբերությունն ունի ուղղակի լրջագույն ախտորոշման եւ ապաքինման կարիք, քանի որ միայն հիվանդ, անառողջ դաշնակցությունը կարող է ունենալ այդպիսի պարբերական դրսեւորումներ:

Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն հակադաշնակցային քայլ չէ Հայաստանի կատարմամբ, այլեւ համաձայնագրի թե մշակման, թե բանակցման գործընթացում Հայաստանը հաշվի է առել դաշնակցային բոլոր համաձայնություններն ու դաշնակցի շահերը՝ չթողնելով, այսպես ասած, սեպարատ տպավորության որեւէ տեղ:

Այլ հարց է, թե ՌԴ պաշտպանական գերատեսչության ալիքի հակահայկական դրսեւորումների համար ով է պատասխանատու՝ արդյո՞ք հենց ՌԴ ՊՆ-ն, թե՞ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրավիճակն այն աստիճան անվերահսկելի է, որ այդ պատասխանատվությունը կարող է հանգիստ ստանձնել նաեւ Ադրբեջանը կամ թեկուզ ԻԼԻՊ-ը:

Այս ամենում ուշագրավ է մեկ այլ բան, որը համենայնդեպս դուրս է մնում լայն ուշադրությունից: Խիստ հետաքրքրական է, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով հակահայկական այդ դրսեւորումը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ ու Կանադա կատարած այցին զուգահեռ, այցի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ըստ այդմ՝ նվազագույնը հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարի այդ ա՞յցն է անհանգստություն առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում՝ դառնալով, այսպես ասած, Հայաստանի հանդեպ դեմարշի պատճառ: Համենայնդեպս ակնհայտ է, որ տեղի ունեցածը չի կարող լինել լոկ խմբագրական քաղաքականության տարր, որը կապ չունի մեծ քաղաքականության հետ:

Մյուս կողմից՝ եթե դա խմբագրական քաղաքականության տարր է, ապա մեծ քաղաքականության ռուսական պատասխանատուները, նվազագույնը հենց պաշտպանության նախարարության մակարդակով, պետք է ուղղեն դաշնակից Հայաստանի դեմ այդ, մեղմ ասած, սխալը, ինչն այլ բան չէ, քան պարզապես Հայաստանի ինքնիշխան գործին միջամտություն եւ անհարգալից վերաբերմունք հայկական պետականության ու հասարակության նկատմամբ:

Սխալը կատարվել եւ վիրավորանքը հասցվել է հրապարակավ, հետեւաբար այն եւս պետք է ուղղվի հրապարակավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan