«Մունդիալ-2022»-ը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին
ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն` «Մունդիալ-2022»-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: Բացի այդ, մրցաշարի անցկացման օրերը կկրճատվեn և կհասցվեն 28-ի:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կազմակերպության ներկայացուցիչները կհանդիպեն և կքննարկեն 2019-22 թվականների ֆուտբոլային ժամանակացույցում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա Ռուսաստանում: