Նիկոլա-վանեցյանական թեւը հեռահար նպատակներ ունի. «զոհաբերություններ» կլինեն
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դե ֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թեւի կարկառուն ներկյացուցիչներից եւս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»» մեր աղբյուրը: Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը»: