Նոր մանրամասներ.Կարամելի Հարութն ինքնասպան է եղել. աջ ձեռքին ատրճանակ է եղել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնի պետ Էդգար Ջանոյանը գրում է․
Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։
Հարություն Ղարագյոզյանի մահվան մասին ԼՈՒՐԵՐ․com-ը հայտնել էր ավելի վաղ։
Հիշեցնեն, որ երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։Դեպքի հանգամանքները պարզվում են ։Քննությունը շարունակվում է։
Հիշեցում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։