«Մաշադյան Ռաֆիկի մասին ես արդեն հայտնել եմ, թե բարեկամական ինչ կապ ունենք: Ես և ամուսինս ծանոթացել ենք 1995-ին, ամուսնացել՝ 1997-ին, պատկերացնում եք՝ բարեկամական հարաբերություններ, և այլն… Այս 20 տարվա ընթացքում կլիներ ինչ-որ միջոցառում, որտեղ ամուսինս գոնե մեկ անգամ տեսած կլիներ Ռաֆիկ Մաշադյանին։ 21 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում որևէ վայրում իմ ամուսինը և Ռաֆիկ Մաշադյանը միաժամանակ չեն գտնվել, և իմ ամուսինը չի իմացել, որ նա ինձ հետ որևէ կապ ունի, մինչև նշանակումը։ Նշանակումից հետո տանն ինձ հարցրել է՝ սենց պատմություն կա՞, ասել եմ՝ այո»,- Առաջին ալիքի եթերում երեկ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, ըստ որի՝ նա միջամտում է պաշտոնյաների նշանակման հարցերին։