Պուտինն անձամբ կթուլացնի Ղարաբաղյան հակամարտությունը
«Իզվեստիա»-ն գրում է.
Պուտինն անձամբ է պատրաստ համոզելու Երևանին ու Բաքվին՝ գնալու ցավագին փոխզիջումների:
Երբ խոսքը վերաբերում է շփման գծում լարվածության թուլացմանը, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջման գնալու: Իսկ երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն անմիջապես սկսում են հիշել փոխադարձ հավակնությունների մասին, և տարածքային հարցը դառնում է անլուծելի: «Ծանր բանակցություններ են սպասվում, և առանց Ռուսաստանի օգնության՝ այստեղ հնարավոր չի լինի»,- ասել է «Իզվեստիա» թերթի աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին; հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում; փախստականների վերադարձ և Ղարաբաղի լեգիտիմացում (այսինքն՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, մարզի պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում:
Ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի՝ կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել կարգավորման այս պլանին, եթե հանրաքվեի արդյունքը իր օգտին նախապես չորոշվի:
