ՊՈՒՏԻՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վլադիմիր Պուտինը խափանել է երկիրը թուլացնելու և ոչնչացնելու ԱՄՆ գաղտնի ծրագիրը՝ հատուկ գործողություն սկսելով Ուկրաինայում։ Այս մասին իր YouTube-ալիքում հայտնել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Ռուսաստանը ձեռնարկեց մի գործողություն, որը պաշտպանեց երկիրը: Մենք անխոնջ աշխատեցինք առնվազն 20 տարի, որպեսզի հնարավորինս թուլացնենք Ռուսաստանը», – ասել է նա։
Մոսկվան հասկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի հանդուրժի ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև իր սահմանները, հիշեցրել է սպան։ Ռազմական դաշինքը, նրա խոսքով, անտեսել է այս պահանջը, ուստի Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված է եղել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել արևմտյան սահմաններում և Սև ծովում վտանգը չեզոքացնելու համար, եզրափակել է գնդապետը։