Պուտինը որոշել է խստորեն պատժել արեւմտյան IT հսկաներին՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համար
Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք, որը պետք է պաշտպանի ՌԴ-ին՝ արևմտյան ՏՏ ընկերությունների կամայականություններից։ Այժմ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներն առանց բացատրության արգելափակման եւ գրաքննության համար ինտերնետ-հարթակը կպատժվեն պատժամիջոցներով եւ արգելափակումներով՝ հակաօրինական ռուսատյաց գործողությունների համար:
Այսպիսով, պետության ղեկավարը վերջնական կետ է դնում «Google»-ում, «Twitter»-ում, «Facebook»-ում եւ «YouTube»-ում եւ այլ նման հարթակներում գրաքննության դեմ պայքարին: Գլխավոր դատախազը ՌԴ ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ օժտվում է լիազորություններով, որոնք նրան թույլ են տալիս ինֆորմրեսուրսներին շնորհել այս կամ այն կարգավիճակը։ Դրա առանցքային կետն է՝ արդյոք ռեսուրսի քաղաքականությունը թույլ է տալի՞ս խտրականություն կիրառել ռուսական ԶԼՄ-ների դեմ։ Օրենքը հնարավորություն կտա արգելափակել, սահմանափակել գործունեությունը կամ տուգանել ռուսատյաց հարթակներին մինչեւ 3 մլն ռուբլի:
