Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։
Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ առաջիկա երեքշաբթի պառլամենտը կերկարացնի՞ հանձնաժողովի մանդատը։ «Եթե քվորում լինի, անշուշտ»։
Հաջորդ պառլամենտում կլինի՞ նման հանձնաժողով, մանավանդ որ Դուք ո՛չ ՀՀԿ, ո՛չ «ՔՊ» ցուցակում չեք լինելու։ «Կարծում եմ՝ կլինի, որովհետեւ հարցն առավելաբար առնչվում է երկրի անվտանգությանը, եւ ոչ իշխանությանն ու ընդդիմությանը, պետք է հասկացվի, թե ովքեր են կատարել այդ գաղտնալսումը», - ասաց Կոստանյանը՝ հմտորեն հարցը ներկայացնելով որպես գաղտնալսողներին ուղղված գործընթաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում