«Քոչարյանն ո՞վ ա.․․ էն, որ Մեղրին հանձնելու թուղթ էր ստորագրո՞ւմ». Նիկոլ Փաշինյան
«Հասկանում եք, չէ՞, որ խոսքը մի տարբերակի մասին չէ, պետք է շրջանակ հասկանալ: Բայց մինչ այդ, մենք պետք է մի բան հասկանանք. մեզանից յուրաքանչյուրը պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի լուծման՝ իր բաժին պատասխանատվությունը: Սա իմ քաղաքական գաղափարախոսության տրամաբանության մեջ է»,- այսօր հրավիրած ասուլիսում՝ անդրադառնալով Արցախի հիմնախնդրի առնչությամբ բանակցություններին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն իր համար ունի հարցի պատասխանը:
Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հայտարարում է, թե պատրաստվում է խանգարել Փաշինյանին՝ վերադարձնել կամ հանձնել հողերը, վարչապետն արձագանքել է. «Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին հանձնելու թուղթ էր ստորագրո՞ւմ»:
