ՔՊ-ն ամենուր նշանակում է իր կոմիսարներին. հանձնարարված է հետեւել տնօրենին եւ զեկուցել
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում:
Նրանց հանձնարարված է հետեւել տնօրենի գործունեությանը եւ հանգամանալից զեկուցել կուսակցական վերադասին, իսկ մյուս կողմից՝ սովորել աշխատանքի նրբություններն ու համապատասխան հմտություն ձեռք բերել, որպեսզի պատեհ պահի փոխարինեն հիմնարկի ղեկավարին՝ այսպիսով ամբողջականացնելով պետական ապարատի ՔՊ-ականացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում