Քրգործ կհարուցվի. նոտարական ո՞ր գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է 1-ին նոտարական գրասենյակը և Շենգավիթի նոտարական գրասենյակը: Ճիշտ է, այդ տարածքները գրանցված են այլ անձանց անուններով, սակայն իրական սեփականատերը հենց Թովմասյանն է:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Հրայր Թովմասյանի՝ նոտարական գրասենյակներ սեփականաշնորհելու մասին: Կարելի է ենթադրել, որ այս փաստերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի:
Մանրամասները՝ թերթի համարում: