Ռաֆայել Նազարյանը պաշտոնանկ է արվել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պաշտոնանկ է արվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնագետին աշխատանքից ազատել են՝ թիմի անբավարար ելույթների պատճառով: Հիշեցնենք, որ Նազարյանը նախորդ ամիս հեռացվել էր նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: