Ռեյտինգային ընտրակարգը՝ գլխացավանք
,Ժողովուրդը» գրում է. «Ռեյտինգային այս ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել առաջին հերթին ՀՀԿ-ականների համար: Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ. այդ իրավունքը տրված է կուսակցություններին: Սա նշանակում է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ է այդ ընտրատարածքում եւ հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի. միեւնույն է՝ ձայները գնալու են կուսակցությանը: Այս հարցը լրջագույնս քննարկվել է ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով, որ որեւէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի: «Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետեւ ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում: