ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՊՆ-ից չեն բացահայտում ազատման պատճառները, հիշեցնենք, որ Վարդան Ավետիսյանը ՊՆ-ում պաշտոնի էր նշանակվել դեռեւս 2016-ին, երբ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր Սեյրան Օհանյանը, Ավետիսյանը զբաղեցնում էր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:
Վիգեն Սարգսյանը նախարար դառնալուց հետո ցանկանում էր ազատել Ավետիսյանին, սակայն, ի վերջո, նա մնաց համակարգում, քանի որ Սերժ Սարգսյանի համագյուղացին է, Ավետիսյանը դարձավ նախարարի խորհրդական` շնորհիվ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ դայու հետ լավ կապերի։ Իսկ հեղափոխությունից հետո էլ մնաց համակարգում՝ նախկիններին փուռը տալու եւ դավանափոխ լինելու շնորհիվ, 2019-ին մամուլը գրեց, որ Ավետիսյանը խոսելով ապրիլյան պատերազմի մասին ասել է, թե ապրիլի սկզբներին հայրենական հետախուզությունը հայաստանյան իշխանություններին, երկու անգամ տեղյակ է պահել ադրբեջանական հարձակման մասին, սակայն իշխանությունները բանի տեղ չեն դրել։