«Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդիրը պետք է զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաներից»
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդիրը ՀՀ կառավարության օրակարգում է: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` ի պատասխան Աղվան Վարդանյանի, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ այս պահին ամենակարեւոր թեման ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն է, որին պետք է լավատեսությամբ սպասել: Ըստ վարչապետի` այս հանդիպման նպատակն է ապահովել երկխոսությունն ու բանակցային գործընթացի շարունակականությունը: «Օդանավակայանի շահագործման խնդիրը չափազանց կարեւոր է, որպեսզի այդ խնդիրը մենք կարողանանք զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտ տեղափոխումից, ինչն այսօր բավական ագրեսիվ ձեւով իրականացվում է Ադրբեջանի կողմից: Մենք մտադիր ենք այս խնդիրը լուծել առանց ավելորդ լարվածության»,- ասաց վարչապետը:
