Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա և հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու և այլն»:
Մանրամասները՝ թերթի համարում: