Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները: Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն: Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն:
Կարևորը՝ կառավարության անդամները՝ ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքական էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա: Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դատում են տնտեսության զարգացումների ու հասարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
Օպերատիվ տվյալներով տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս, ճիշտ այնքան, որքան առաջին եռամսյակում էր:
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձանագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Առաջին կիսամյակի արդյունքներով այն նվազեց՝ իջնելով 6,5 տոկոսի: Բայց հիմա վերստին բարձրացել է:
Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձանագրվել միայն երկու ոլորտներում՝ խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները ներկայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: