Տղե՛րք, առա՛ջ, հային հաղթել չի լինի.Հերոսածին մոր պատգամը առաջնագծի տղերքին.Iravunk TV
Մարդիկ կան, ովքեր իրենց անմահությամբ կյանքի լավագույն դաս եւ արժանապատիվ, հայրենասեր արելու օրինակ են մատաղ սերնդի համար։ Դրանցից մեկը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանն է, ով ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը պահպանում էր դեռ տարիներ առաջ մեր պապերի կերտած հաղթանակը: Թալիշում թշնամին բախվում է հայկական հատուկ նշանակության զորքերին և ստանում պատասխան հարված: Հետախույզները մարտական խնդիր ստանալով հետ գրավել կորցրած մարտական դիրքը , անցանում են պատասխան ուժեղ հարվածի: Սասունը այդ գործողություններում աչքի է ընկնում իր քաջությամբ ու գրագետ մարտով, մարտնչելով մինչև վերջին շունչը: Սակայն թեժ ու անհավասար մարտում նա ընկնում է քաջաբար և հավերժանում որպես ՀԵՐՈՍ:
Ապրիլյան հերոսների ծնողներն արդեն 4 տարի է` ապրում են հիշողություններով` շաղաղված հպարտության զգացումով, որն օգնում է նրանց առաջ նայել։ Դժվար էր մտածել համապատասխան հարցեր, որ հանկարծ չցավեցնեմ, չստիպեմ Սասուն Մկրտչյանի մայրիկին ` տիկին Նարինեին, վերապրել այդ օրերը: Իսկ հերոսների ծնողներին պետք է ճանաչեն: Հիմա` առավել քան երբեւէ, երբ սահմանում կանգնած ցանկացած զինվոր հերոս է, ով 44 օր շարունակ առյուծաբար մարտնչում է ոսոսխի դեմ:
Ինչպե՞ս է հերոսի մայրը կարողացել հաղթահարել հերոսի կորսիտ ցավը, որն՞ է այդ անասելի ցավը մեղմացնելու բանաձեւ, որը կօգնի նաեւ այս օրերին հերոս տղաներ կորցրած հերոսածին մեր մայրերին, տիկին Նարինեն կիսվեց մեզ հետ զրույցում.