Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցություն ` Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն. (ԴՕԿ)
《MARRIOTT》հյուրանոցի 《Տիգրան Մեծ》 դահլիճում կայացավ Վարդան Ղուկասյանի և աջակիցների կազմակերպած համաժողովը, որի օրակարգում դրված էր երկու հարց`
1. Վարդան Ղուկասյանը քանդեց իսկ ստեղծած 《Հանրային Ձայնը》
2. Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցություն ` Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն. (ԴՕԿ)Վարդան Ղուկայանը` «Դոգը», հրաժարվում է «Հանրային ձայն»-ից ու նոր կուսակցություն հիմնում:
«Որոշեցի ստեղծել նոր կուսակցություն, որ այլևս ոչ մեկ չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցությունը որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն», կարճ` ԴՕԿ»,- «Հանրային ձայն» կուսակցության ժողովի ժամանակ տեսակապով հայտարարեց քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց, որ իր նոր կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին,Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: