Վիրավորներից մեկը «Աստղիկ» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ըստ նախնական տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները կալաշնիկով տեսակի ինքնաձիգներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Ի սկզբանե կար մեկ զոհ և վեց վիրավոր, որոնց տեղափոխել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Քիչ առաջ, պարզեցինք, որ վիրավորներից մեկը, «Աստղիկ» տեղափոխվելու ճանապարհին մահացել է` սրտի կանգ է արձանագրվել: Իսկ մյուսի մոտ թևի վնասվածք է, այս պահին նրան վիրահատում են:
Իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: