Վիտալի Կլիչկոն հրաժարվել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսից
WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից, նա որոշել է իրեն լիովին նվիրել Ուկրաինայի քաղաքականությանը: Այս մասին գրում է “Ինտերֆաքս” գործակալությունը: Հիշեցնենք, որ հայտնի բռնցքամարտիկը մեծ դերակատարում ունի Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի ակցիաների շրջանակներում: Նա կանգնած է եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցների կողքին: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ընթացքում Վիտալի Կլիչկոն 45 հաղթանակ է տոնել: Նա միայն երկու անգամ է պարտություն կրել: