«Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ»․ Ալեն Սիմոնյան
«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, իսկ խափանման միջոցը, իմ ենթադրությամբ, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի, ինչպես նաև ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ, միգուցե դատավորի կողմից հանդիսացել է պատճառ․ այսինքն՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատազրկելու հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գ․ Ծառուկյանի գործով դատարանի որոշմանը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։