НТВ-ն ապրիլի 24-ին «հեռուստառումբ» է պատրաստում Թուրքիայի համար
Ադրբեջանական haqqin.az-ին անհանգստացնում է այն փաստը, որ ռուսական առաջատար ալիքներից մեկը՝ НТВ-ն, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրելու: «НТВ-ն «հեռուստառումբ» է պատրաստում Թուրքիայի համար «ցեղասպանության» վերաբերյալ հայկական առասպելի 100-ամյակի օրը: Մինչ ռուսական պատվիրակությունը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ ներկա կլինի Չանաքքալեում նախատեսված միջոցառումներին, ռուսական НТВ-ն կցուցադրի փաստագրական ֆիլմ՝ «Ցեղասպանություն. սկիզբը»»,- գրում է կայքը: Այնուհետև ադրբեջանական ԶԼՄ-ն, շարունակելով եղբայրական Թուրքիային աջակցելու և արդարացնելու քաղաքականոթյունը, հերթական լեգենդն է պատմում Հայոց ցեղասպանության մասին՝ փորձելով ժխտել իրողությունը: