10.000 անորակ վարտիքի հայտնաբերման դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրգործ
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10.000 անորակ վարտիք։
ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։