1,13 տոկոս է կազմում մեր մասնակցությունը ընդհանուր մաքսատուրքերի կաթսայից
"2015թվականի բյուջեի կանխատեսումները կատարվել են առանց հաշվի առնելու Հայաստանի ԵՏՄ-ին անդամագրվելու հանգամանքը: Բայց, բնականաբար, որեւէ բան մեզ չի խանգարի, որ երբ մենք արդեն պաշտոնապես սկսենք անդամակցել ԵՏՄ-ին, հենց այդ պահից սկսած այդ ամենը բյուջեում հաշվի կառնվի",- Fnews.am-ի հետ զրույցում պտասխանելով հարցին, հաշվի առնվել է արդյոք 2015թվականի բյուջեւում ԵՏՄ-ին անդամագրվելու ձաստը, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Թե, որքանով կազդի այն 2015թվականի բյուջեի վրա փոխնախարը հավելեց.
- Համաձայնագրում գրված է, որ 1,13 տոկոս է կազմում մեր մասնակցությունը ընդհանուր մաքսատուրքերի կաթսայից, ուստի ԵՏՄ-ի հանգամանքը բյուջեի վրա կազդի այնքանով, որքանով թե տվյալ տարվա ընթացքում ՄՄ-ի երկրները երրորդ երկրներից կատարվող ներմուծումների մասով ինչքան վճարումներ կունենան:
Նոնա Ադամյան
