13-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնությունում Մ14 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավեց 4-րդ տեղը: Մանե Հովհաննիսյանն աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավեց 4-րդ տեղը: Այսօր Բուդվայում անցկացվում է Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ խաղի առաջնությունը: