13-րդ աշխատավարձ չի՞ լինելու
«Պետական որոշ գերատեսչություններում խուլ դժգոհություն է հասունանում։ Աշխատակիցներին նրբորեն հասկացրել են, որ կարող են զրկվել 13-րդ աշխատավարձերից, որն ավանդաբար տրվել է տարեվերջին։ Որոշ գերատեսչություններում դա ներկայացվել է իբրև օպտիմալացման, խնայողությունների բաղկացուցիչ մաս, որոշներում ավելի պրիմիտիվ բացատրություններ են տրվել, թե քանի որ պետապարատը կրճատվել է Կարեն Կարապետյանի հրահանգով, ու վերջնահաշվարկներ են արվել հեռացվածների հետ, բյուջեում գումար չի մնացել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
