14-ամյա աղջկա հետ, վերջինս կամքով, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել
Լոռու մարզում 28-ամյա երիտասարդը 14-ամյա աղջկա հետ, վերջինս կամքով, սեռական հարաբերություն է ունեցել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նրանց մինչև մտերմիկ հարաբերությունները սկիզբ են առել դեռևս նախորդ տարի, իսկ երիտասարդը, ով տեղյակ է եղել, որ աղջիկը դեռևս 16 տարեկան չկա, 2015թ. նոյեմբերին, աղջկա համաձայնությամբ, վերջինս կամքով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Այս հարաբերությունները կրել են պարբերական բնույթ և շարունակվել են մինչև այս տարվա հունվարի կեսերը, սակայն նախկինում այդ մասին աղջկա կողմից չի բարձրաձայնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: