14-ամյա Վանուշ Համբարձումյանի վիճակը կայուն ծանր է.վնասվել են թոքն ու լյարդը
Վարդենիսի զինվորական հոսպիտալից Fnews.am-ին տեղեկացրեցին, որ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 28-ի երեկոյան հրազենային վնասվածք ստացած 14-ամյա Վանուշ Համբարձումյանի վիճակը կայուն ծանր է:
«Թոքն ու լյարդն են վնասվել, միացված է արհեստական շնչառություն, վիճակը ծանր է, սակայն կայուն»,- ասաց հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը:
Այս պահին դեռեւս հայտնի չէ՝ երեխան հոսպիտալից կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ:
Տեղեկացնենք, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 14-ամյա Վանուշ Համբարձումյանը: Պարզվել է, որ պատանին հրազենային վնասվածք է ստացել Վարդենիսից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է: