15-ամյա ֆուտբոլիստուհին խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը և մահացել
Անգլիական «Կեդլի» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստուհի Մելիսա Սմիթը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը և մահացել։ Հաղորդում է Mirror-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 19-ին։ Ընդմիջումից մի քանի րոպե առաջ Մելիսան կորցրել է գիտակցությունն ու ընկել խոտածածկին։ Երբ նրան հասցրել են հիվանդանոց, աղջիկն արդեն մահացած է եղել։
«Մենք բոլորս սգում ենք նրա մահը, մենք հոգեպես նրա ընտանիքի, ընկերների ու թիմակիցների կողքին ենք այս ծանր պահին», – գրում է ակումբի մամուլի ծառայությունը։