17-ամյա Սեդան գիտակցության է եկել. դերասանուհու մայրը մանրամասներ է պատմում
«Սեդայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, ամեն ինչ կարգավորվում է: Գիտակցությունը տեղն է, ամեն ինչ նորմալ է, շնչառության արհեստական ապարատը ներկա պահին միացված է, բայց այդ կողմից էլ ամեն ինչ դեպի լավն է գնում, հույս ունենք` շատ շուտով կլավա»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պատմեց 17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանի մայրը` Լուսինե Յազիչյանը:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, որ դերասանուհին առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ում: Սեդան արյան վարակ էր ստացել, սակայն դեռ շարունակում է անհայտ մնալ, թե կոնկրետ ինչն է դարձել աղջկա ինքնազգացողության վատթարացման պատճառը: Դերասանուհու մոր խոսքով` կարևորն այս պահին աղջկա վիճակի բարելավումն է:
«Ներկա պահին մենք չենք հետաքրքրքրվում, մինչև ինքը չկարգավորվի, չենք կարող ասել: Ճիշտ է` նրա գիտակցությունը տեղն է, բայց դեռ չի կարողանում խոսել: Կկարգավորվի, հետո նոր կհասկանանք` ինչ է եղել»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհու մայրը:
Զրույցի վերջում տիկին Լուսինեն շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իրենց` բացված հաշվեհամարներին գումար փոխանցելով:
Նշենք, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով առաջիններից էր բարձրաձայնել աղջկա` հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը, անդրադառնալով Սեդայի առողջական վիճակի բարելավմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սեդան բացեց աչուկները, ժպտաց, ամուր բռնեց ձեռքս, դրանով իսկ հույս ու հավատ նվիրեց բոլորիս։Ուզում եմ եվս մեկ անգամ խորին շնորհակալությունս հայտնել Բժիշկներին և բարի մարդկանց....ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ»: