18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց
Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ գնում է Մարատին ՔԿՀ-ից տուն տանելու։
«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բոցոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը։