1936 թ. Օլիմպիադայի ոսկե մեդալը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով
Կալիֆորնիայում ինտերնետ-աճուրդի ժամանակ վաճառվել է 1936թ. Բեռլինի օլիմպիական խաղերի չորս ոսկե մեդալներից մեկը, որոնք նվաճել էր թեթեւ ատլետ Ջեսսի Օուենսը: Մեդալը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով: Սա ամենաբարձր գինն է, որ երբեւէ տրվել է օլիմպիական մրցանակների դիմաց: Գնորդի անունը չեն հայտնել: Կազմակերպիչները նաեւ չեն հայտնել, թե կոնկրետ որ մարզաձեւի համար էր մարզիկը ստացել այդ ոսկե մեդալը: Նշվում է, որ ստացված գումարի կեսը բարեգործության վրա է ծախսվելու: