2 տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակը աճել է 30 տոկոսով
2 տարվա ընթացքում Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը աճել է 30 տոկոսով։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ 2013-2015թթ. նպաստային հատկացումները մեծացել են մոտ 60 մլրդ դրամով։ Արդյունքում, եթե 2013թ. միջին կենսաթոշակը 31 հազար դրամ էր, ապա 2015թ. հունվարից՝ 41 հազար։
Առաջին հերթին բարձրացվել են աղքատության եզրին գտնվող թոշակառուների կենսաթոշակները։ «Նրանց կենսաթոշակները բարձրացվել են արագ տեմպերով»,- հավելել է նախարարը։
