ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նորիլսկում դիզելային վառելիքի արտահոսքը հայտարարել է որպես դաշնային բնույթի արտակարգ դեպք: Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ Նորիլսկ-Տայմիրսկի № 3 էներգետիկ ընկերությունում տեղի է ունեցել դիզվառելիքային պահեստարանի ապահերմետիկացում, ինչի պատճառով 20 հազար տոննա նավթամթերքը թափվել էր գետը: Աղտոտվածության մակերեսը կազմել էր 100 հազար քառակուսի մետր:
Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ վնասը կարող է կազմել 10-յակ միլիարդավոր ռուբլիներ:
Հարուցվել է քրեական գործ, արտադրամասի տնօրենը ձերբակալվել է: