«20 օրվա զինվորին տարել, փուռն եք տվել, էկել-կանգնել եք դեմներս». ծնողներն ընդհարվեցին ոստիկանների հետ
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքի մուտքի մոտ ընդհարվեցին ճաղերից այն կողմ գտնվող ոստիկանների հետ:
«Էրեխես յոթանասուն օրա՝ չկա, ո՞ւրա քո էրեխեն»,- ոստիկանության կապիտանին ասաց ծնողերից մեկը:
«Դու ինձ ճանաչո՞ւմ ես, որ իմանաս՝ ուրա իմ էրեխեն»,- ասաց ոստիկանը
«Էդ շորերդ որ հագել ես, կայնել ես ըտեղ, ուրեմն մեզնից չես»,- ասաց ծնողը:
«Էդ շորերը որ հագել եմ, մարդ չե՞մ»,- նշեց ոստիկանը:
«20 օրվա զինվորին տարել, փուռն եք տվել, էկել-կանգնել եք դեմներս, ի՞նչ եք անում: Տուն չեմ ուզում գնամ, ընգեր ջան, նաֆարս սաղ վարի ա էթում»,- հունից դուրս եկած ասաց ծնողը:
Հիշեցնենք, որ ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ է: Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները պահանջոմ են հանդիպում նախարարի հետ և տեղեկություն իրենց երեխաներից:
