20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Արթուր Ալեքսանյանը` Ռիո-2016-ի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գոտեմարտելով կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ, 3:0 հաշվով դարձավ ոսկե մեդալակիր:
Նշենք, որ Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: