1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

2014 թվականին թոշակները եւ աշխատավարձերը կավելանան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 5.1 մլրդ դրամ: «Մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաև` 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա: Այս ճշգրտված բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում 2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը: Երրորդ, հասկանալի է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, և մենք պետք է նրանց համար ստեղծենք այդ անցումը կատարելու ավելի սահուն, հարմարավետ հնարավորություններ: Այս ամենը հաշվի առնելով մենք ըստ էության հարկային եկամտի ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 մլրդ դրամով և արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ: Բնականաբար, մենք պետք է նաև բավարար չափի ռեզերվներ կուտակենք, որպեսզի 2014 թվականի բյուջեն կատարման առումով լինի առավել հուսալի: Դա նշանակում է, որ մենք նաև ծախսային մասերում կատարում ենք որոշակի ճշգրտումներ: 2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով. այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ: Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ, մասնավորապես, ավելացրինք դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերը, որպեսզի կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքում կարողանանք բարձր պահել և դրանով իսկ նույնպես նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Սրանք են հիմնական փոփոխությունները, որ մենք նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարել ենք», - եզրափակել է վարչապետը: Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին: Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»: Կառավարությունն ընդունել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունվարի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թ. փոխհատուցում տրամադրելու, 2013 թ. պետբյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու որոշում: 2006 թվականին հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաև 2013 թվականին և ցուցակն սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 և ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց` մինչև 1993 թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց: Կառավարության ընդունած որոշումները շոշափում են սոցիալական նաև այլ խմբերի շահերը: Անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավարն ասել է. «Մենք ունենք քաղաքական պարտավորություն` մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ արեցինք, ներդնելով առողջապահական ապահովագրական համակարգ, շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա ձեզ հետ միասին պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները հասանելի դարձնել: Մեր հաստատմանը ներկայացված այս փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում: Առաջին անգամ մենք դա փորձում ենք կիրառել: Մենք նաև կանխիկ գումարը, որ տրամադրելու ենք երեք և ավելի երեխա ունեցողներին ավելացնում ենք և 2014 թվականի հունվարի մեկից դարձնում 500 հազար դրամ: Շուրջ 1 մլն դրամով էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել առողջապահական ապահովագրական համակարգից, հիփոթեքային համակարգից, բարելավելով իրենց բնակարանային պայմանները, կամ ուսման հատուցումը: Կարծում եմ` ներքին տուրիզմի հնարավորությունը նույնպես կարող ենք տալ, քանի որ այս չորս համակարգերը, որ մենք ներդրել ենք, արդյունավետ աշխատում են և ամենակարևորը, մենք ստացել ենք դրական արձագանք: Բոլոր մեր հանդիպումների ժամանակ խնդիր է դրվում, որ ընդլայնենք այս հնարավորությունը, որպեսզի մարդկանց քանակը, որոնք պետք է օգտվեն այս ծառայություններից, ավելացնենք: Դրա համար այս մոտեցումը հենց այդ խնդիրն է լուծում: Երկրորդ կարևոր քաղաքական առաջադրանքը, որ մենք ունենք, վերաբերում է առողջապահության ոլորտին: Մենք մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձրել ենք անվճար: Հիմա մեր առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունները դարձնենք հասանելի, բայց այստեղ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն, առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներին մենք կարողանանք անվճար բուժծառայություն մատուցել: Այստեղ խնդիր է դրվում առողջապահության նախարարության առջև, որպեսզի մենք պիլոտային ծրագիր անենք և կարողանանք զանազանել վճարունակ և անվճարունակ ընտանիքները: Այս բոլոր միջոցառումները, որ իրականացնելու ենք, պետք է համահունչ լինեն մեր կառավարության ծրագրին, որպեսզի այն թիրախները, որ մենք մեզ համար ամրագրել ենք, հասանելի լինեն այս հինգ տարիների ընթացքում»: Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ և առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Այս խնդրի վերաբերյալ նույնպես պարզաբանում է տվել ՀՀ վարչապետը. «Երկար ժամանակ ենք ծախսել այս համակարգը մշակելու համար: Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը և այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջև համադրելի աշխատավարձերի սանդղակ, և մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի և զարգացումների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, երբ ապահովում են տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի և սանդղակների համադրելիությունը: Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Մենք տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ ուսումնասիրություններ` ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի բացահայտենք մեզ համար, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության: Փաստորեն Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, և դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր և՛ հանրության, և՛ Ազգային ժողովի կողմից: Հիշում եք` մենք Ազգային ժողովում խոստացել ենք, որ այդպիսի միասնական սանդղակ ներկայացնելու ենք խորհրդարանի դատին և դրանով իսկ փորձելու ենք վերջնականապես այդ բոլոր հարցադրումների պատասխանը տալ, թե տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սա առաջին փորձն է այդ հարցի պատասխանը տալու: Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս բուռն դեբատներ կլինեն Ազգային ժողովում, բայց մենք պետք է գանք համաձայնության և ընդունենք այս օրենքը»: «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար կառավարությունը հավանություն է տվել մի շարք այլ օրենքների նախագծերի և ծրագրերի, այդ թվում` Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թ. տարեկան ծրագրին, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թ. ծրագրին և այլն: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan