2014-ը լավ էր՝ Տիգրան Սարգսյանը հեռացավ, վատ` Հովիկ Աբրահամյանը եկավ.
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիր մարմնում, ինչպես և հանրապետությունում, տարվա բուռն մեկնարկը տրվեց գարնանը՝ մեկ լավ և մեկ վատ լուրով: Լավն այն էր, որ կառավարման 6-րդ տարվա շեմին պաշտոնանկ եղավ ՀՀ պատմության մեջ թերևս ամենաքարկոծված վարչապետ Տիգրան Սարգսյանը, վատը՝ այն, որ նրան փոխարինելու եկավ իր գործունեությամբ ժողովրդին հայտնի Հովիկ Աբրահամյանը: Ապա ձևավորվեց նոր կառավարություն՝ հին ու նոր դեմքերով, որը փաստում էր, որ Սերժ Սարգսյանի բնութագրած՝ երկրում գաղջ մթնոլորտն ավելի է գաղջանալու: Հովիկ Արգամիչի առաջին խոստումն էր՝ «սկսելու եմ ինձնից ու իմ հարազատներից»:
Սա իրականացավ կայծակնային արագությամբ՝ վարչապետի ազգականները բարձր պաշտոններ ստացան: Հաջորդը հակամենաշնորհային, ստվերից զերծ տնտեսություն ստեղծելն էր: Այս «սուրբ» գործի համար նույնիսկ բեմադրվեց տարվա զավեշտալի սցենարներից մեկը՝ կառավարության «դայլիճ» բերվեցին վարչապետի ընկեր գործարարներն ու օլիգարխները, որոնց հրահանգեց «քաշել գիծ»՝ ստվերից դուրս գալ, կատարել օրենքի պահանջը, վճարել հարկերը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
