2014թ-ի հունվար-նոյեմբերին ձկնորսության և ձկնաբուծության արտադրանքը գերազանցել է նախորդ տարվան
Ձկնորսության համախառն արտադրանքը 2014թ-ի հունվար-նոյեմբերին կազմել է 21 855.7 մլն դրամ, ինչը 25.3%-ով գերազանցում է 2013թ-ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներից: Ըստ այդմ՝ միայն նոյեմբերին ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 2 916.1 մլն դրամ, ինչը նույն տարվա հոկտեմբերի նկատմամբ ավելի է 26.4%-ով, իսկ 2013թ-ի նոյեմբերի համեմատ՝ 37.6%-ով:
