2015-ին ավարտված օբյեկտների քանակը կազմել է մոտ 50%, 16-ին դա կազմելու է 63%. Նարեկ Սարգսյան
2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց իր ոլորտի հաշվետվությունը՝ նշելով 2015թ-ին նախարարությանը տրվել է 13 մլրդ դրամ, որից 7,246 մլն-ը կապիտալ ծախսերի համար, 1,200-ը՝ ընթացիկ ծախսերի, 4,600 մլն դրամը` պետական ծառայողներին բնակարաններով ծրագրի իրականացման համար:
Նախարարը նշեց, որ 130 մլն դրամ տնտեսված միջոցներ են, որից 88 մլն-ը վերադարձվել է բյուջե:
«Ընդհանուր առմամբ պետբյուջե է մուտքագրվել լիցենզիաների մասով 310 մլն դրամ և պետական քաղաքաշինական տեսչության կողմից՝ մոտ 48 մլն դրամ: Այսպիսով՝ նախորդ տարիների ցուցանիշերի հետ համեմատած 2014-ին, ընդհանուր առմամբ, ավարտվող օբյեկտների քանակը կազմել է 38%, 2015-ին ավարտված օբյեկտների քանակը կազմել է մոտ 50%, 16-ին դա կազմելու է 63%»,-ասաց նա:
