2015թ. Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության Հայաստանի հավաքականի կազմը
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2015թ. Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի՝ Բելառուսի եւ Ֆրանսիայի հետ խաղերին, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալվի ֆրանսիացիներին, իսկ նոյեմբերի 19-ին՝ Բելառուսի թիմին։ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Գոռ Մանուկյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Արթուր Թորոյան («Բանանց»)։ Պաշտպաններ. Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»)։ Կիսապաշտպաններ. Կարեն Մուրադյան («Շիրակ»), Նարեկ Գյոզալյան («Բանանց»), Գոռ Մալաքյան («Փյունիկ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Բրագա», Պորտուգալիա), Դավիթ Զաքարյան («Փյունիկ»), Աշոտ Սարդարյան («Փյունիկ»), Վահագն Այվազյան («Բանանց»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Դավիթ Հակոբյան («Փյունիկ»), Վարդան Բակալյան («Փյունիկ»)։ Հարձակվողներ. Վիուլեն Այվազյան («Փյունիկ»), Սարգիս Ադամյան («Հանզա», Գերմանիա)։