2015թ-ի 11-ին ամիսներին նախորդ տարվա համեմատ հանցագործությունների թիվը նվազել է
2015թ-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 15 467 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 580 դեպքով: Այսօր նման վիճակագրական ցուցանիշներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նվազել են թե՛միջին ծանրության, թե՛ ծանր, թե՛ առանձնապես ծանր հանցագործությունները, սակայն ավելացել են ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքերը՝ 377-ով և կազմել 8 353 դեպք:
Հանցագործությունների հիմնական մասն ուղղված են եղել սեփականության դեմ՝ 6 532 դեպք, երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 4 575 դեպք, իսկ երրորդ տեղում՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2 587 դեպք: