1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

21-րդ դարում փորձ է կատարվում ռազմագերիների հարցը լուծել միջնադարյան ձևաչափերով. Մարգարյան

«Առաջիկա օրերին Մոսկվայում նախատեսված կարևոր բանակցությունների սեմին գերագույն գլխավոր դավաճանի անլվա խոսնակը նոր հայտարարություն է կատարել, որին մեկ նախադասության կարելի է հետևյալ ձևակերպումը տալ՝ «հաղորդակցական ճանապարհներ (միջանցք) ռազմագերիների դիմաց», - այս մասին գրում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Փաստորեն 21-րդ դարի երրորդ տասնամյակի սեմին ԱԹՍ-ների ու չգիտեմ քանիերորդ սերնդի պատերազմում պարտություն կրած անձը պատրաստվում է ռազմագերիների հարցը լուծել միջնադարյան ձևաչափերով: Դա այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում արդեն վաղուց ռազմագերիների հարցը կարգավորված է միջազգային կոնվենցիաներով ու գոյություն ունեն միջազգային իրավական լծակներ այդ հարցում Ադրբեջանին ճնշման տակ դնելու համար, իհարկե եթե Հայաստանում իրական իշխանություն գոյություն ունենար և ամենակարևորն ու վտանգավորը եթե այդ հարցում «բանավոր փոխըմբռնումներ» չեն եղել: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունն այդ հարցը պաշտոնապես չի բարձրացնում ՄԱԿ-ի ԱԽ-ում, որի մշտական երեք անդամներն, ի դեպ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Ինչո՞ւ հարցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն խորհրդի օրակարգ չի դարձել:
 
Կարդալով դավաճանի խոսնակի հայտարարությունը գլխում մանանեխի հատիկի չափ ուղեղ, իսկ հոգու խորքում արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող ցանկացած հայ տրամաբանորեն պիտի հարց տա, թե ինչո՞ւ ռազմագերիների հարցը առաջ չքաշվեց Քելբաջարն ու Լաչինը, կամ Սոթքն ու Շուռնուխը հանձնելու ժամանակ: Ինչո՞ւ այդ տարածքների հանձնումը չպայմանավորվեց գերիների վերադարձի հարցով, որի դեպքում հավանաբար հարյուրավոր ռազմագերիներ Ամանորն ու Ս. Ծնունդը կնշեին իրենց ընտանեկան օջախներում:
Հարցերի պատասխանը պարզ կդառնա այն պահին, երբ ինչպես նոյեմբերի սկզբին, երբ մեկշաբաթյա «ինքնամեկուսացումից» դուրս գալով գերագույն գլխավոր դավաճանը հայտարարեց ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին, համոզելով թե այդպիսով 25000 մարդկային կյանք է փրկել, այս անգամ էլ հունվարի 12-ին հայտնվելով էկրաններին հայտարարելու է Հայաստանով միջանցք ստեղծելու համար ադրբեջանին տարածք հանձնելու մասին և դա արդարացնելու է ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությամբ:
 
Անլվա խոսնակը նաև վտանգավոր մեկ այլ հայտարարություն է կատարել անդրադառնալով ադրբեջանական տարածքով «հատկապես երկաթուղային ճանապարհով» ԻԻՀ բեռնափոխադրում իրականացնելու մասին: Որտեղի՞ց է ծագել նման հետաքրքրությունը, եթե հակառակ Ռուսաստանին, որի հետ Հայաստանի կապը պարտադիր կերպով իրականացվում է երրորդ երկրի տարածքով, Հայաստանն Իրանի հետ համատեղ բանուկ սահման ու ճանապարհ ունի: Ո՞րն է տնտեսապես առավել ձեռնտու: Ցամաքային ճանապարհով և առանց հավելյալ տուրքերի ուղղակի կերպով Իրան բեռներ փոխադրելը, թե այդ նպատակի համար երկաթուղային ճանապարհով կտրել նախիջևանի տարածքն ու համապատասխան տուրքեր վճարել Ադրբեջանին: Նման հետաքրքրություն կարող է առաջանալ միայն մեկ դեպքում: Երբ այլևս գոյություն չի ունենա Հայաստանն Իրանին կապող տարածքը:
 
Գերագույն գլխավոր ստախոսի խոսնակի ընդգծմամբ, Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը դիտվում է տարածաշրջանում «տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջագծում», մինչդեռ դրանք ադրբեջանական դիտանկյունից երկու առանձին հարցեր են ու հենց այդ պատճառով էլ փաստաթղթում այդ կապակցությամբ երկու տարբեր գլուխներ են պարտադրվել Հայաստանին ու դրա իրագործման համար էլ ռազմագերիները շարունակում են պատանդ պահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»:
Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan