22-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 72 շենքի 2 բնակարանի բնակչուհի, 1994 թ. ծնված Սվետլանա Գարիկի Տիգրանյանը, ով մայիսի 23-ին, ժամը 23-ից մինչեւ մայիսի 24-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում դուրս է եկել իրենց բնակարանից եւ չի վերադարձել։
Սվետլանա Տիգրանյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սեւ մազերով, ցորենագույն մաշկով:
Հագին եղել է ջինսե տաբատ, սպորտային կապույտ կոշիկներ, կապույտ շապիկ:
Սվետլանա Տիգրանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել /010/ 45-02-02, /055/ 68-68-62 կամ 1-02 հեռախոսահամարներով:
